Այսօր հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32 ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի մեքենայով Մեղրի–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։