Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինան, երեքշաբթի բրիտանական խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մինչև վերջին րոպեն կաշխատեն «կամավորների կոալիցիայի» հետ՝ հրադադար ապահովելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք մինչև վերջին րոպեն կպայքարենք հրադադարի հասնելու, այս երկարատև և կայուն խաղաղությունը կառուցելու նպատակով բանակցություններ սկսելու համար, քանի որ Ուկրաինայում մեր ընդհանուր անվտանգությունն ու մեր սկզբունքները վտանգված են»,- ասել է Մակրոնը։
«Այս կոալիցիան պարզապես ազդանշան էր, որ եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երբեք»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։




























