ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կաբինետի նիստում լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարից հետո ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, հաղորդում է NBC News-ը։

Հարցին, թե ով է սկզբում հրաման տվել դադարեցնել Ուկրաինային հրթիռների և զինամթերքի մատակարարումը, Թրամփը պատասխանել է, որ չգիտի։

«Չգիտեմ, իսկ գուցե դո՞ւք ինձ ասեք»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի բանավոր հրամանով փետրվարին մեկ շաբաթով կասեցրել է Ուկրաինային զենքի մատակարարումը։

Reuters-ի տվյալներով՝ «պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի գրասենյակի բանավոր հրամանով Դելավերի ավիաբազայից և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայից Ուկրաինայի համար հրետանային արկեր և այլ զենքեր տեղափոխող 11 չվերթներ են չեղարկվել»։

Նշվում է, որ չվերթները չեղարկելու հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հեգսեթի և ազգային անվտանգության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հունվարի 30-ին անցկացված հանդիպումից հետո։