ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ժամանակ քննարկել է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ անհեթեթություններ է հնչեցնում մեր հասցեին», հաղորդում է NBC News-ը։

«Նա միշտ շատ սիրալիր է, բայց պարզվում է՝ դա անիմաստ է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը հաճախ էր պնդում, թե կարող է մեկ օրում ավարտել պատերազմը Ուկրաինայում, սակայն նրա այդ պնդումը չի հաստատվել։