Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալին, հայտնել են Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ժամանակ դեսպան Ջելալը իր հավատարմագրերն է հանձնել Էրդողանին։

Ըստ РБК-Украина-ի՝ մայիսին Նարիման Ջելալը դարձավ Ուկրաինայի նոր դեսպանը Թուրքիայում։ Համապատասխան նշանակումը հաստատել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նարիման Ջելալը Ղրիմի թաթար քաղաքական գործիչ է և լրագրող։ Ծնվել է 1980 թվականի ապրիլի 27-ին Ուզբեկստանի Նավոյ քաղաքում։ 1989 թվականին նա ընտանիքի հետ վերադարձել է Ղրիմ։