ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կաբինետի նիստում պատասխանել է լրագրողների հարցին, թե արդյոք նա աջակցո՞ւմ է Կոնգրեսի հանրապետականների, մասնավորապես սենատոր Լինդսի Գրեհեմի ջանքերին՝ Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու համար, հաղորդում է ABC News-ը։

«Այո, դիտարկում եմ դա։ Ոչ, դիտարկում եմ»,-հայտարարել է Թրամփը։

Հարցին՝ արդյոք նա կստորագրի օրինագիծը, եթե այն հասնի իր սեղանին, Թրամփը պատասխանել է. «Դա ոչ պարտադիր օրինագիծ է: Դա ամբողջությամբ կախված է ինձանից: Նրանք այն ընդունում են ամբողջությամբ իմ հայեցողությամբ և չեղարկում ամբողջությամբ իմ հայեցողությամբ: Եվ ես դա շատ լուրջ եմ ընդունում»:

ԱՄՆ նախագահը միաժամանակ հրաժարվել է մանրամասնել, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է «փոքրիկ անակնկալ» մատուցել։