Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային, «նույնիսկ ձախերակողմյանների և ռուսամետ աջակողմյանների ճնշման պայմաններում»։
Մոսկվային ուղղված խիստ նախազգուշացմամբ նա նշել է, որ «դիվանագիտական միջոցները սպառվել են»։ «Երբ հանցավոր ռեժիմը բացահայտորեն կասկածի տակ է դնում մեկ այլ երկրի գոյության իրավունքը ռազմական ուժով և նպատակ ունի ոչնչացնել ազատության քաղաքական կարգը ամբողջ եվրոպական մայրցամաքում, իմ գլխավորած դաշնային կառավարությունը կանի ամեն ինչ՝ դա կանխելու համար», - ասել է նա Բունդեսթագում ունեցած ելույթում։
Մերցը նաև ընդգծել է, որ գերմանական բանակը՝ Բունդեսվերը, «պետք է արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիան պաշտպանելու համար», խոստանալով արագացնել օրենսդրական ընթացակարգերը և զենքի գնումները։
ԵՄ և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին իր վերջին մասնակցության մասին զեկույցում նա ասել է, որ Գերմանիան «կրկին դարձել է տեսանելի և, ամենակարևորը, կրկին լուրջ է ընդունվում ամբողջ աշխարհում»։





























