Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Բրյուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ խաղաղության գործընթացում «երջանիկ ավարտի» հնարավորության մասին դիտարկումները։

«Դա լավ հարց է և մենք ձեզ համար ավելի շատ մանրամասներ կունենանք», - ասել է Բրյուսը: «Կարևոր է, որ պետքարտուղարը նկատել է դա: Մենք գոհ ենք բազմաթիվ համաձայնագրերից, հրադադարներից և փոփոխություններից, որոնց Միացյալ Նահանգները կարողացել է մասնակցել: Երբ ավելի շատ մանրամասներ ի հայտ գան, մենք անպայման կկիսվենք դրանցով»:

Միաժամանակ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե արդյոք բանակցությունների նոր փուլն այժմ անցկացվում է Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ, թե՞ նրա հովանու ներքո։