ԵՄ-ն «սպասում է» ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությանը՝ հնարավոր է՝ արդեն այսօր երեկոյան, հաղորդում է The Guardian-ը։
Ըստ ԵՄ առևտրի հանձնակատար Օլոֆ Գիլի՝ սկզբունքային համաձայնության կարելի է հասնել մինչև օգոստոսի 1-ը՝ «և հնարավոր է՝ նույնիսկ առաջիկա օրերին»։
«ԵՄ թիմերը անխոնջ աշխատում են՝ թե՛ տեխնիկապես, թե՛ քաղաքականապես, սկզբունքային համաձայնության հասնելու համար։ Հիմա ամեն ինչ կախված է երկու կողմերի պատրաստակամությունից՝ փոխադարձաբար ընդունելի արդյունք գտնելու», - ասել է Գիլը։
ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն այսօր բանակցություններ է վարել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ և նախատեսում է մանրամասները քննարկել ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ ավելի ուշ։
Ըստ Գիլի՝ ԵՄ-ն Դոնալդ Թրամփից պաշտոնական նամակ չի սպասում։ Սկզբունքային համաձայնության հասնելը դիտվում է որպես հնարավորություն՝ սկսելու ավելի լայն բանակցություններ առևտրային բոլոր մյուս վիճելի հարցերի շուրջ։
«Երբ ես ասում եմ «առաջիկա օրերին», ես նկատի ունեմ առաջիկա օրերը։ Համաձայնագրի համար անհրաժեշտ են երկու կողմեր և մենք կարծում ենք, որ դա իրատեսական է», - ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։




























