Եվրոպայի փողը սպառվել է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պատերազմ է։ 100 միլիարդ եվրոն այն գումարն է, որը Եվրամիությունը ցանկանում է հատկացնել որպես հերթական «օգնություն»՝ Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար հաջորդ ֆինանսական ցիկլում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաժ Օրբանը։

«Ի՞նչ է սա իրականում նշանակում։

100 միլիարդ եվրո պակաս՝ Եվրոպայի մրցունակության համար։

100 միլիարդ եվրո պակաս՝ Սահմանների պաշտպանության համար։

100 միլիարդ եվրո պակաս՝ եվրոպացի քաղաքացիների համար։

Ընդ որում, Ուկրաինայի նախագահը հստակ նշել է, որ իրենց անհրաժեշտ է 1 տրիլիոն եվրո։ Այն նույն ժամանակ, երբ Եվրոպան չի կարողանում դուրս գալ իր սեփական տնտեսական, սոցիալական և անվտանգության ճգնաժամից, Բրյուսելը շարունակում է ֆինանսավորել պատերազմը»,- նշել է նա։