ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի Կուալա Լումպուրում կայանալիք АСЕАН-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։

Այս հանդիպումը Ռուբիոյի և Լավրովի միջև երկրորդ անձնական զրույցը կլինի և տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի պատերազմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշման նկատմամբ աճող դժգոհության ֆոնին։

Երկու դիվանագետներն առաջին անգամ հանդիպել են փետրվարին Սաուդյան Արաբիայում, երբ Թրամփի վարչակազմը փորձում էր վերսկսել երկկողմ հարաբերությունները և նպաստել հակամարտությանը վերջ դնելու բանակցություններին։

«Ես կարող եմ հաստատել, որ նման հանդիպում մշակվում է», - հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ըստ TASS-ի։