Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը խոցել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը խոցել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում», - գրել է քաղաքապետը։