Թրամփի վարչակազմը Սենատի հետ աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի վրա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կուալա Լումպուրում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ նա նաև ասել է, որ Վաշինգտոնը հիասթափված է խաղաղ կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից։
Նրա խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ ռուսական կողմը «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերել Ուկրաինայի հարցում։
Միաժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հաստատվել է կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ լուծումներ գտնելու փոխադարձ հանձնառությունը»։




























