Սալոնիկ քաղաքի իշխանությունները 34-ամյա տղամարդուն տուգանել են 50 000 եվրոյով՝ կատվի ձագին դիտավորյալ սպանելու համար։
Միջադեպը տեսագրվել և հրապարակվել է համացանցում՝ առաջացնելով հանրային վրդովմունք։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը գիշերը մայթին ոտքով հարվածում վիրավոր ձագին, իսկ հետո վրայով անցնում իր մեքենայով, հայտնում է Kathimerini-ն։
Ոստիկանությունն արագ գտել և ձերբակալել է կասկածյալին, որին մեղադրանք է առաջադրվել Հունաստանի՝ կենդանիների պաշտպանության մասին խիստ օրենքների համաձայն։
Կալամարիայի քաղաքապետարանն իր վարչական լիազորությունների շրջանակում սահմանել է օրենքով նախատեսված առավելագույն տուգանքը՝ կենդանիների նկատմամբ մահվան հանգեցրած դաժան վերաբերմունքի համար։ Քաղաքապետարանի տնտեսական ծառայությունն անհապաղ հաստատել է տուգանքը՝ գործը դիտարկելով որպես առաջնահերթային։