Հոկտեմբերի 4-8-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում կկայանա «ANUGA 2025 (https://www.anuga.com/)» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«ANUGA 2025»-ը Եվրոպայում սննդի և խմիչքի արդյունաբերության ամենամեծ միջազգային ցուցահանդեսներից  է։

«Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողներին։

Ցուցահանդեսի  մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 21-ը գրանցվել հետևյալ հղումով:

Հայտն ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրությունում։