ԿԸՀ-ի որոշմամբ՝ բնակչության տեղաշարժով պայմանավորված օրինակ Գյումրիի թիվ 3 նախակրթարանում գործող ընտրատեղամասը 34 ԸԸՀ-ից անջատվելու է եւ տեղափոխվելու է թիվ 35 ԸԸՀ-ի կազմ: Որոշ փոփոխություններ կատարվել են նաեւ 33 եւ 35 ԸԸՀ-ներում: Թիվ 33 եւ 36 ընտրատարածքններից որոշ գյուղերի բնակիչներ արդեն համարվում են թիվ 35 ԸԸՀ ընտրողներ: Այս փոփոխություններն արդեն քննարկել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բուն գործընթացի մեկնարկի համար սպասում են ԿԸՀ-ի հանձնարարականին:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ անելիքները շատ են հատկապես թիվ 34 ընտրատարածքում, քանի որ այստեղ ընտրողների թվի աննախադեպ աճ է գրանցվել: Ավելին, ընտրատարածքի ղեկավար Էդուարդ Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցին փոխանցել է, որ հնարավոր է, որ աշխատանքները կրկնապատկվեն, եթե մինչեւ մայիս շահաջորգման հանձնվեն նաեւ բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցված բնակարանները Գյումրիի «Մուշ» թաղամասում:




























