Երեկ՝ հուլիսի 10-ին, Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լյուսի Մ.-ն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, վերջինը հուլիսի 8-ին ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոնից։
Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա հայրը՝ 32-ամյա Էդգար Մ.-ն։
Ավելի վաղ, shamshyan.com–ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Երասխ Մ2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։




























