Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 2 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։  Հուլիսի 13-15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Հայպետհիդրոմետից NEWS.am–ին հայտնում են, որ Երևան քաղաքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,

Լոռի՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,

Տավուշ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+34,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+29,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+37,

Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,

Արմավիր՝ գիշերը՝ +19+20, ցերեկը՝ +37+39,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32: