Բիթքոինը պատմական նոր առավելագույն մակարդակ է սահմանել՝ գերազանցելով 119 հազար դոլարը, ինչպես հետևում է Binance-ի տվյալներից։
Փորձագետները բիթքոինի աճը բացատրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոշուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով և դրա նկատմամբ այլ երկրների ցուցաբերած հետաքրքրությամբ։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից մյուս կրիպտոարժույթների մեծ մասի փոխարժեքները նվազել են 30-50%-ով, գրում է «Կոմերսանտը»։




























