Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զգալիորեն կավելացնի զենքի վաճառքը եվրոպացի դաշնակիցներին, որից հետո այդ երկրները կսկսեն զենք մատակարարել Ուկրաինային։

Աղբյուրը Axios-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջին ալիքի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մոտ 10 միլիարդ դոլարի զենք կվաճառի։

Երկու աղբյուրներ հայտնել են, որ Ուկրաինայի մատակարարման ծրագիրը կներառի հեռահար հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել Ռուսաստանի խորքին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային արկեր։

Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ Ռուսաստանը 50-օրվա ընթացքում պետք է համաձայնի հրադադարին՝ խիստ պատժամիջոցներից և մաքսատուրքերից խուսափելու համար։