Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ Ուկրաինային տրամադրել «միլիարդավոր դոլարների» արժողությամբ զենք՝ ՆԱՏՕ-ի երկրների հաշվին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն Fox News-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ դա արդարացի է», - ասել է նա՝ խոսելով Թրամփի պահանջի մասին, որ ՆԱՏՕ-ն վճարի զենքի համար:

Ըստ նրա՝ դաշինքը նախատեսում է զենք մատակարարել Կիևին «հնարավորինս արդյունավետ» ռազմական օգնության փաթեթների շրջանակներում:

Նա նաև հավելել է, որ Թրամփը անցյալ շաբաթ իրեն ասել է, որ ցանկանում է միջամտել Ուկրաինայի իրավիճակին:

«Անցյալ հինգշաբթի նախագահ Թրամփը զանգահարել է ինձ և ասել. «Մարկ, մենք իսկապես ցանկանում ենք մեծացնել մեր աջակցությունը Ուկրաինային զենքի մատակարարման հարցում»: Եվ այսօր առավոտյան ես Սպիտակ տանը էի, և նա ասաց, որ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, մենք ակնհայտորեն պետք է հաջորդ քայլը կատարենք հիմա», - նշել է նա: