Հայաստանի որոշ շրջաններում գիշերը և հուլիսի 16-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ արևմտյան քամին կուժեղանա մինչև 18-20 մ/վրկ։ Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28,
Տավուշ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+35,
Արարարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+32:





























