ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։




























