Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 18.9°C:

Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am–ին տեղեկացնում են նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։

Հանրային լողափերում քաղաքացիների մուտքն անվճար է։

Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝

խաղահրապարակ.

հանդերձարաններ.

շվաքարաններ.

ցնցուղարաններ:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։

Լողափերում գործում են՝

ջրափրկարարական ծառայություն.

բուժկետեր.

հասարակական կարգի վերահսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։