Հայ երգիչներ Նունե Եսայանը, Անդրեն եւ Արամեն փետրվարի 13-ին ՌԴ մայրաքաղաքում կմասնակցեն տոնական համերգին` նվիրված բոլոր սիրահարների օրվան:

Տոնական երեկոն կազմակերպում է «ԱՐԲՈւԶ» ընկերությունը: Այդ օրը ելույթով հանդես կգան Ռուսաստանի համերգային կոլեկտիվը` Hovik Studio-ն, «Հայորդիք» երգի եւ պարի հայկական անսամբլը, ինչպես նաեւ միջազգային մրցույթների դափներկիրներ` դաշնակարուհի Սոնա Արշակյանը եւ Մելինե Բեգլարյանը: