Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանցի կանայք սովորաբար իրենց առաջին երեխային ունենում են միջինը 28 տարեկանում, և ավելի երեխաներ ունենալու համար նրանց ուժն արդեն չի պատում, հաղորդում է РИА Новости-ն։
«Միջին հաշվով, կինն իր առաջին երեխային ունենում է 28-29 տարեկանում։ Փոքր-ինչ ոտքի կանգնեցրին երեխային, իսկ հետո երկրորդի կամ երրորդի համար ո՛չ ժամանակ է մնում, ո՛չ էներգիա»,-ասել է Պուտինը Մագնիտոգորսկի մետաղագործական գործարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ։





























