Հանրապետության տարածքում` հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում Հուլիսի 20-ի և 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը կեսօրին՝ +37+39:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,
Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32,
Տավուշ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+38,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+38,
Արարատ՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+38,
Արմավիր՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +38+40,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +37+40,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+34




























