Թաիլանդը մեղադրել է Կամբոջային՝ թաիլանդա-կամբոջական սահմանի մոտ հակահետևակային ականներ տեղադրելու մեջ։ Այս մասին ասվում է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 16-ին Ուբոն Ռաչաթհանի նահանգի Չոնգ Բոկ շրջանում պլանային պարեկության ժամանակ Թաիլանդի 6021-րդ հետևակային վաշտի երեք զինվոր է պայթել ականի վրա։ Հետաքննությունը ցույց է տվել, որ ականները հակահետևակային ականներ են եղել, որոնք թագավորությունում չեն օգտագործվել կամ պահվել և վերջերս են տեղադրվել։

«Իրավասու անվտանգության մարմինների կողմից հայտնաբերված գնահատականներն ու հիմնավոր ապացույցները ցույց են տվել, որ այս ականների տեղադրումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Թաիլանդի թագավորական կառավարությունը դատապարտում է հակահետևակային ականների օգտագործումը ամենախիստ ձևով», - ասվում է հայտարարության մեջ։

Թայլանդը նաև կոչ է արել Կամբոջային համագործակցել սահմանի երկայնքով ականազերծման գործում՝ համաձայն երկու երկրների կառավարությունների միջև կնքված երկկողմ համաձայնագրի։