Ուկրաինայի դաշնակիցները ցանկանում են տեսնել, թե արդյոք Եվրամիության որոշ անդամ պետություններ կարող են Ուկրաինային հինգ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ տրամադրել, որոնցից երկուսը Գերմանիան պատրաստ է ֆինանսավորել, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Պիստորիուսը նշել է, որ Գերմանիան պատրաստ կլինի Ուկրաինային տրամադրել իր երկու համակարգերը, սակայն անհրաժեշտ են երաշխիքներ, որ վեցից ութ ամսվա ընթացքում դրանք կկարողանա փոխարինել։

«Մենք այժմ փնտրում ենք լուծումներ, որոնք մեզ հնարավորություն կտան նույնականացնել Patriot համակարգերը ԵՄ անդամ երկրներում, - շեշտել է նա։ -Այսպիսով, դա անհույս չէ, բայց անհրաժեշտ պայմանն այն է, որ այդ համակարգերն ունեցող երկրները պատրաստ լինեն դրանք հանձնել հիմա, որպեսզի ուրիշ երկրները կարողանան վճարել դրանց համար և հասցնեն Ուկրաինա»։