Իրանի Անզալի ազատ տնտեսական գոտում տեղակայված «Վենուս» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ ազատ տնտեսական գոտու մամուլի խոսնակ Մեհդի Քազեմիանի՝ հրդեհը տարածվել է «Վենուս» համալիրի արևմտյան և հյուսիսային կողմերում։

Նա նշել է, որ հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են։

Խոսնակը հավելել է, որ ներկայում լայնածավալ աշխատանքներ են տարվում հրդեհը վերահսկելու և մարելու ուղղությամբ, և հրշեջ ծառայությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ հրդեհի տարածումը կանխելու համար։

Ազատ տնտեսական գոտու մամուլի քարտուղարը մտահոգություն է հայտնել հրդեհի տարածման արագության վերաբերյալ և շեշտել, որ այն մարելու գործողությունները շարունակվում են բոլոր ներգրավված ծառայությունների և կազմակերպությունների ակտիվ համագործակցությամբ։