Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, որը Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։