Հանթեր Բայդենը զայրացած է արձագանքել դերասան Ջորջ Քլունիին՝ 2024 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ իր հոր՝ Ջո Բայդենի մտավոր սրությունը կասկածի տակ դնելու համար, ինչը հանգեցրել է Ջո Բայդենի ընտրարշավից դուրս գալուն, հաղորդում է BBC News-ը։
Channel 5 YouTube ալիքին Էնդրյու Քալահանի տված հայհոյախառն հարցազրույցում Բայդեն կրտսերը մեղադրել է Քլունիին ԱՄՆ նախկին նախագահի թույլ կողմերը չափազանցնելու մեջ։
Անցյալ ամռանը Լոս Անջելեսում անցկացված դրամահավաքի ժամանակ Բայդենի հետ հանդիպելուց հետո Քլունին դարձավ առաջին խոշոր դեմոկրատական գործիչներից մեկը, որը Ջո Բայդենին կոչ արեց դուրս գալ մրցապայքարից։ Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց ավագ Բայդենը հայտարարեց, որ կհրաժարվի իր պաշտոնից՝ հօգուտ դեմոկրատական թեկնածու՝ փոխնախագահ Քամալա Հարիսի։ Հարիսի մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, ի վերջո հաղթեց նոյեմբերին անցկացված ընտրություններում։
Քլունին ակտիվորեն մասնակցել է նախագահական քարոզարշավին՝ 2024 թվականի հուլիսին New York Times -ում «Ես սիրում եմ Ջո Բայդենին։ Բայց մեզ նոր թեկնածու է պետք» վերնագրով հոդված հրապարակելով։
Դերասանը աջակցություն հայտնեց նախագահի օրակարգին, բայց մտահոգություն հայտնեց Թրամփի հետ նրա տապալված բանավեճի կապակցությամբ, որի ընթացքում նա կակազել է։
Հարցազրույցում կրտսեր Բայդենը պարտությունը բացատրել է ծանրաբեռնված ճանապարհորդություններով և քնի խնդիրների բուժման համար օգտագործվող «Ամբիեն» (զոլպիդեմ անունով հայտնի) դեղամիջոցի ընդունմամբ։





























