Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի գործընթացի առաջընթացը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Էրդողանի գրասենյակին։
Էրդողանը նշել է, որ պաշտպանական ոլորտի զարգացումը դրական ազդեցություն կունենա կողմերի միջև համագործակցության վրա։
Թուրքիան բանակցություններ է վարում է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի կոնսորցիումի կառուցած ինքնաթիռները գնելու համար: Կոնսորցիումը ներկայացնում է Airbus-ը, BAE Systems-ը և Leonardo-ն։



























