Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին:
Քրեականոստիկանության Երևանքաղաքիվարչության ծառայողները, իրացնելով օպերատիվտեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 40-ամյա տղամարդուն, որը խոստովանել է արարքը:
Երևանիբնակիչ 40-ամյատղամարդըև կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:




























