Հինգշաբթի առավոտյան նավթի գները չափավոր բարձրացել են։ Դա կապված է ԱՄՆ-ում վառելիքի պաշարների վերաբերյալ տվյալների և Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության միջև առևտրային համաձայնագիր կնքելու հույսերի վրա։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է $0,24-ով (0,35%)՝ մեկ բարելի համար հասնելով $68,75-ի։ Չորեքշաբթի օրը այդ պայմանագրերը էժանացել են 8 ցենտով՝ մեկ բարելի համար հասնելով $68,51-ի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են $0,32-ով (0,49%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով $65,57։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը նվազել է 6 ցենտով՝ մեկ բարելի համար հասնելով $65,25-ի։