Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր գլխավորած կառույցի առաջին ձեռքբերումը համարում է այն, որ ողջ դեկտեմբերի ընթացքում Ֆինասների նախարարության վերահսկողության ծառայությունը ուսումնասիրել է նախարարության երեք տարիների ֆինասական գործունեությունը եւ որեւէ, խախտում, որեւէ չարաշահում չի գտել: Այս մասին, այսօր` հունվաի 18-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփելով 2011 թվականը, նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հավելելով, որ դա լավագույն արդյունքն է համարում:

Երկրորդ կարեւոր ձեռքբերումն, ըստ նրա, այն է, որ Սփյուռքի հետ աշխատանքի ադյունքում հասել են նրան, որ եթե մինչեւ 2007-2008 թվականը ընդամենը  3 հազար մարդ է դարձել երկքաղաքացի, ապա այսօր մոտ 30 հազար մարդ դարձել է երկքաղաքացի, որոնց 50 տոկոսը 2011 թ-ի ընթացքում:

3-րդ կարեւոր ձեռքբերումը նախարարը համարում է այն, որ Սյփուռքի հետ համատեղ աշխատանքի արդյունքում օգնել են Էկոնոմիկայի նախարարությանը զբոսաշրջության ուղղությամբ եւ այսօր մեր երկրում  զբոսաշջության ոլորտում 20-25 տոկոսանոց աճ է արձանագրվել: