Դժվար է հավատալ, սակայն համարվում է, որ մոտ 700 միլիոն տարի առաջ մեր մոլորակը լիովին սառցակալել է, և նույնիսկ արևադարձային գոտիներում գործնականում մթնոլորտի համար բացված հեղուկ օվկիանոսներ և լճեր չեն մնացել։ Բայց ի՞նչն է հանգեցրել դրան։

Նոր հետազոտությունը ենթադրում է, որ պատճառը ցուրտ կլիման և զանգվածային հրաբխային ժայթքումներն էին։ Ֆրանկլին հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել մոտ 720 միլիոն տարի առաջ, արտանետել է հսկայական քանակությամբ թարմ ապար, որը ձգվում էր ներկայիս Ալյասկայի տարածքից՝ Հյուսիսային Կանադայով մինչև Գրենլանդիա։

Նմանատիպ խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել նաև այլ ժամանակներում, բայց դրանք համընկել են արդեն իսկ ցուրտ կլիմայի հետ։ Եվ բույսերի բացակայության հետ մեկտեղ (դրանք դեռ չէին հասցրել զարգանալու), այդ ժայթքումները թարմ ապարների հսկայական գորգ են սփռել, որը ենթարկվել էր ինտենսիվ հողմահարման։

Քիմիական ռեակցիաները, որոնք կապված են քայքայման հետ, ածխաթթու գազը հեռացնում են օդից։ Կլիմայի վրա ազդեցությունը մոդելավորելով՝ գիտնականները պարզել են, որ այդքան մեծ տարածքում արագ էրոզիան կարող էր բավականաչափ ածխաթթու գազ արտանետել՝ Երկիրը ձնագնդին վերածելու համար։

Geophysical Research: Planets գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը միաժամանակ ցույց է տալիս, որ Երկրի պատմության այլ ժամանակաշրջաններում նմանատիպ չափի հրաբխային ժայթքումները ձնագնդի էֆեկտ չեն առաջացրել, քանի որ դրանք տեղի են ունեցել ավելի տաք կլիմայական պայմաններում կամ այն ժամանակահատվածներում, երբ բուսական ծածկույթը դանդաղեցրել է էրոզիայի արագությունը։