Ռուսաստանի հայկական կազմակերպությունները մտահոգված են Ուրալում հայերի եւ կազակների միջեւ հարաբերությունների սրումից:
Խոսքը գնում է Եկատերինբուրգի, ավելի ճիշտ Արտյոմովկա քաղաքի մասին, որտեղ մեծաթիվ հայեր են ապրում: Versia.ru կայքի տվյալներով, հունվարի 31-ին կազակները «ցասման օր» են հայտարարել: Զանգվածային ակցիաներ են սպասվում, կազակները խոստացել են մեկընդմիշտ հայրենի հողը «մաքրել զավթիչներից», իսկ հայերը պատրաստվում են հայրենակիցների կանչել այլ շրջաններից:
NEWS.am-ի տեղեկություններով, հայերի եւ կազակների հարաբերությունների սրման մեջ առանցքային դեր ունեն ադրբեջանցիները: Հաշվի առնելով, որ հայերը ակտիվորեն ներգրավված են շինարարական բիզնեսում, ռեստորաններում, առեւտրի մեջ, դա առաջ է բերում ադրբեջանցիների զայրույթը, եւ նրան ամեն կերպ սադրում են կազակներին: Ռուսաստանի հայերի միությունում այսօր նիստ է կայանալու` նվիրված այդ հարցին:




























