Աբերիստվիթի համալսարանի գիտնականների հրապարակած և Journal of Archaeological Science գիտական հանդեսում ներկայացված նոր հետազոտությունը կրկին վերջ է դնում երկարատև բանավեճին՝ 5000-ամյա Սթոունհենջի քարերը փոխադրել են մարդիկ, ոչ թե սառցադաշտերը։
Գիտնականների մի խումբ ուսումնասիրել է Newall Boulder-ը՝ ֆուտբոլի գնդակի չափի մի գլաքար, որը հայտնաբերվել է Սոլսբերիի հարթավայրում 1924 թվականին: Երկրաքիմիական վերլուծությունը ցույց է տվել թորիումի և ցիրկոնիումի պարունակության համապատասխանություն Ուելսի Preseli Hills-ի Քրեյգ Ռոս-ի-Ֆելինի՝ Սթոունհենջից գրեթե 200 կմ հեռավորության վրա գտնվող քարերի հետ:
Մեկ այլ թաքնված քար, որը հայտնի է որպես Stone 32d, ևս նույն տեսակի էր՝ ռիոլիթ (քվարցից կազմված հրաբխային թթվային ապար-խմբ.), ոչ թե դիաբազ (հրաբխային ապար, քիմիական և միներալային կազմով նման է բազալտին -խմբ.) ինչպես նախկինում կարծում էին։
«Եթե նեոլիթում մարդիկ կարող էին քարը տեղափոխել տասնյակ մետրերով, նրանք ի վիճակի էին այն տեղափոխել նաև հարյուրավոր կիլոմետրերով»,- նշել են հետազոտության հեղինակները։
Հայտնագործությունը նոր պատկերացում է տալիս հին ճարտարագիտության և մարդկային հնարամտության մասին՝ հաստատելով, որ Սթոունհենջը կառուցվել է մարդու ձեռքով, ոչ թե սառցադաշտային հոսքի միջոցով։



























