Թաիլանդում Կամբոջայի հետ սահմանին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և մեկ զինվոր, իսկ 46-ը՝ վիրավորվել, հայտնել է Թաիլանդի առողջապահության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ Սուրին նահանգում զոհվել է հինգ մարդ, իսկ Սիսակետ նահանգում՝ ինը մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր։ Ուբոն Ռաչաթհանի նահանգում զոհվել է մեկ տեղացի։

Զինված բախումները տեղի են ունեցել Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով հուլիսի 24-ի առավոտյան՝ Օդդար Մյենչեյ նահանգի վիճելի սահմանային տարածքի մոտ։