Հուլիսի 24-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Opel Vectra» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «BELARUS» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, 54-ամյա Արմինե Ն.-ն և 26-ամյա Մարիամ Գ.-ն բժշկական օգություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաև նշված կենտրոն է տեղափոխվել տրակտորի վարորդ Թովմաս Թ.-ն:

Բժիշկները վերջինիս վիճակը գնահատում են ծանր, Արմինե Ա.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մարիամ Գ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:

Բախման հետևանքով տրակտորի վրա բեռնված անասնակերը մասամբ թափվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: