Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին:
ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը:
Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Եգանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիսենսիոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև երկկողմ օրակարգին:




























