Դիարբեքիր-Բաթման մայրուղու վրա գտնվող TPAO-ին պատկանող Üçtepe-1 նավթահորում դեռևս անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է TRT Haber-ը։

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 աշխատող, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Դեպքի վայր են ուղարկվել բժշկական, հրշեջ և ժանդարմերիայի ծառայություններ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավորները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ, որտեղ նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ։

Պայթյունից հետո բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել հրշեջների կողմից։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գազի կուտակման հետևանքով։