Չինացի գիտնականները ստեղծել են BGSe-ի (բարիումի սելենոգալատ) աշխարհի ամենախոշոր բյուրեղը, որն օգտագործվում է լազերների արտադրության մեջ։ Ինչպես նշում է South China Morning Post-ը, սա Երկրի ուղեծրում գտնվող արբանյակներին հարվածելու ունակ գերհզոր լազերային զենք ստեղծելու հնարավորություն է ստեղծում։
Ըստ այս տեղեկության՝ արտադրության տեխնոլոգիան մշակվել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Հեֆեյի ֆիզիկական գիտությունների հետազոտական ինստիտուտում։ 60 մմ տրամագծով սինթետիկ բյուրեղն արդյունավետորեն կարճալիք ինֆրակարմիր ճառագայթումը վերածում է միջին և հեռավոր ինֆրակարմիր ճառագայթների։
«Սա մինչ օրս աշխարհում հայտնաբերված ամենամեծ նմուշն է», - South China Morning Post-ին տված հարցազրույցում նշում է խմբի ղեկավար, պրոֆեսոր Վու Հայսինին։
Հատկապես կարևոր է, որ բյուրեղն ի վիճակի է դիմակայել մինչև 550 մեգավատ լազերային ճառագայթման հզորությանը մեկ քառակուսի սանտիմետրի համար, «ինչը մեկ կարգի մեծությամբ ավելի բարձր է, քան գոյություն ունեցող ռազմական որակի բյուրեղների վնասի շեմը», նշվում է South China Morning Post-ը։
Չինացի փորձագետները ենթադրում են, որ նման բյուրեղները կարող են օգտագործվել նաև բժշկական ախտորոշիչ սարքավորումների համար կամ ստեղծել գերզգայուն ինֆրակարմիր համակարգեր՝ հրթիռներին հետևելու և ինքնաթիռները նույնականացնելու համար։





























