Ավանդական շինանյութերի անսովոր այլընտրանք է առաջարկել Նուրսուլթան Տաբալդիևը ղրղզական Կզիլ-Կիա փոքրիկ գյուղից։ Նա բրնձի կեղևից շինանյութեր արտադրելու տեխնոլոգիա է հղացել։

Բլոկների 60%-ը կազմված է բրնձի կեղևից, իսկ մնացած 40%-ը՝ կավից, ցեմենտից և սոսնձից՝ առանց քիմիական հավելումների, հաղորդում է Տեխկուլտը։ Ըստ էության, դա իդեալական էկոլոգիապես մաքուր շինանյութ է։ Նուրսուլթանը պատնել է, որ դրա ստեղծման գաղափարն իր մեջ ծագել է դեռևս մանկության տարիներին։

Շնորհիվ կեղևի մեջ պարունակվող սիլիկահողի, նման բլոկները նույնքան ամուր են, որքան բետոնը։ Հինգ տարվա ընթացքում Ղրղզստանում կառուցվել է ավելի քան 300 տուն։ Բրնձի բլոկներից կառուցված տները ձմռանը՝ ջերմությունը, իսկ ամռանը՝ զովությունը լավ են պահպանում և հրակայուն են։

Անսովոր շինանյութը գրավել է մի շարք երկրների մասնագետների ուշադրությունը, որոնք հաստատել են էժան և էկոլոգիապես մաքուր բրնձե բլոկների մեծ ներուժը։ Հիմնական առավելություններից մեկը ցեմենտի ցածր պարունակությունն է, որի արտադրությունն, ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ 2023 թվականի տվյալների, կազմում է համաշխարհային CO2 արտանետումների մինչև 8%-ը։

Բրնձի բլոկների արտադրությունը լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ նախկինում դեն նետված բրնձի թափոնների հեռացումը, որոնք վնասում էին շրջակա միջավայրին։ Ի դեպ, նմանատիպ խնդիր կա բոլոր բրինձ արտադրող երկրներում։ Միայն Հնդկաստանում մոտ 32 միլիոն տոննա բրնձի թափոններ են փտում աղբավայրերում։