Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է մասամբ հեռացնել Իսրայելին իր «Horizon Europe» գիտահետազոտական ծրագրից։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ սահմանափակումները կազդեն EIC Accelerator ծրագրին մասնակցող իսրայելական կազմակերպությունների վրա, որն աջակցություն է տրամադրում ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին։ Որոշումը կպահանջի ԵՄ երկրների որակավորված մեծամասնության աջակցությունը, նշում է պարբերականը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը քննադատել են Իսրայելին՝ Գազայի հատվածի բնակիչներին օգնության ծավալների ավելացման գործում առաջընթացի բացակայության համար, մասնավորապես անարգել մատակարարումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների։ Հուլիսի 10-ին Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ի և Իսրայելի երկխոսության շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք ուղղված են անկլավ օգնության մատակարարման խոչընդոտների վերացմանը։