Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել։

«Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։

Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը»։