ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը EUobserver-ին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի՝ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իսրայելի մասնակցությունը ԵՄ Horizon հետազոտական ծրագրից հեռացնելու որոշումը «վատ կատակ» է անվանել։

«Եթե դա այն ամենն է, ինչ հանձնաժողովը կարող է անել Իսրայելին ի պատասխան, դա կատակ է։ Վա՛տ կատակ։ Եվ նույնիսկ ԵՄ անդամ պետությունները չեն կարողացել հաստատել այն»,- հայտարարել է Բորելը։

«Սա՞ այն ամենն է, ինչ նրանք կարող են մտածել՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում»,- հավելել է նա։

Հանձնաժողովի այս շաբաթ ներկայացված առաջարկը վերաբերում է Եվրոպայի Խորհրդի (European Innovation Council) արագացուցիչից իսրայելական փոքր բիզնեսների կասեցմանը, որի նպատակով խորհրուդ 10,1 միլիարդ եվրո է հատկացվել։

Ծրագրին Իսրայելի մասնակցությունը կասեցնելու դեմ քվեարկել են Հունգարիան, Ավստրիան, Բուլղարիան և Չեխիան։ Սակայն, եթե իրավիճակը չբարելավվի, Իսրայելի դեմ ԵՄ առաջին պատժամիջոցները, ենթադրաբար, կհաստատվեն առաջիկա շաբաթներին։

Սակայն, ըստ Բորելի, դա Իսրայելի առանցքային շահերին չի վնասում։

«Կարելի էր շատ ավելին անել»,- շեշտել է նա՝ կոչ անելով կասեցնել Իսրայելի հետ առևտրային համաձայնագիրը, որն, ըստ նրա, երկրին տարեկան մոտ 1 միլիարդ եվրո կարժենա։

«Իսրայելական հասարակությունը պետք է լուրջ գին վճարի Արևմտյան ափին բնակություն հաստատած նորբանակների գործողությունների համար, - հավելել է նա։ -Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր իսրայելցիներն են պատասխանատու, բայց նրանք թույլ են տալիս, որ դա տեղի ունենա»։

«Շատ ավելի փոքր հանցագործությունների համար մենք չեղարկել ենք այլ երկրների վիզաները։ Մենք պատժամիջոցներ ենք կիրառել հազարավոր ռուսների նկատմամբ՝ շատ ավելի քիչ գումարով», -հիշեցրել է Բորելը։

«Իրականությունն այն է, որ ԵՄ շատ երկրներ պարզապես չեն ցանկանում պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ», -ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը։