Վրաստանում զորավարժությունների ժամանակ ԱՄՆ երկու զինծառայող է վիրավորվել, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, իսկ փաստը հաստատում են երկրի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 1-ին, Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում։ Մեքենան, որում եղել են զինվորականները՝ շրջվել է։
Առաջին ալիքի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի «Mediclub» կլինիկա։ Այնտեղ լրագրողներին հայտնել են, որ զինվորները լուրջ վնասվածքներ չունեն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ներկայումս Կրծանիսիի զորավարժարանում անցկացվում են Agile Spirit բազմազգ զորավարժությունները։ Բացի վրացի և ամերիկացի զինվորներից, դրանցում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր ևս ինը երկրների զինվորներ։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և կատարելագործել փոխգործակցությունն ու օպերատիվ կարողությունները։




























