Весь мир на ладони — ты счастлив и нем

И только немного завидуешь тем

Другим — у которых вершина еще впереди

Վլադիմիր Վիսոցկի

Աստվածաշնչյան արարատ լեռ այցելելը գրեթե յուրաքանչյուր հայի երազանքն է։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է արարատ Միդոյանի հետ, ով իրականացրել է իր երազանքը և վերջերս է վերադարձել դեպի Արարատ կատարած ուղևորությունից։

Ինչպե՞ս առաջացավ Արարատ գնալու միտքը

Դա մի քանի պատճառ ունի։ Նախ, ես շատ եմ սիրում լեռնային արշավներ և բազմիցս բարձրացել եմ Արագած։ Երկրորդ, Արարատը յուրաքանչյուր հայի համար հատուկ լեռ է։ Եվ երրորդ՝ անունս է պարտավորեցնում։ Երբ քեզ այդպես են անվանում, մանկուց շատ ես մտածում, սկսում ես ինչ-որ հոգևոր կապ զգալ վեհապանծ հսկայի հետ։

Երազանքն իրականացնելու վերջնական որոշումը կայացրի մոտ մեկ տարի առաջ և սկսեցի նախապատրաստվել։ Այդ ընթացքում իմ ընկերներից շատերն արդեն բարձրացել էին Արարատ լեռ (5165 մ)։ Միանգամից ասեմ, որ ճամփորդությունը պահանջում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև համապատասխան սարքավորումներ՝ տաք հագուստ, ուսապարկեր, քնապարկ, ձեռնոցներ, լեռնային կոշիկներ։ Սակայն ամենակարևորը քո ներքին տրամադրվածությունն ու կամքի ուժն է, որը քեզ առաջ է տանում՝ դեպի գագաթ։

Արարատ բարձրանալուց առաջ մարզումներ են անցկացվել Արագածում, այդ թվում՝ գիշերակացով՝ հաշվի առնելով, որ Արարատում մեզ երկու գիշերակաց էր սպասվում։

Ի դեպ՝ չեմ կարող չնշել, որ Հայաստանում ակտիվ հանգստի և լեռնային արշավների սիրահարներն ավելանում են, վերջին տարիներին սա շատ տարածված ուղղություն է դարձել։ Հայաստանի համար սա չափազանց կարևոր է՝ ճանաչել սեփական երկիրը, հատկապես որ շատ հետաքրքիր բաներ կարելի է տեսնել միայն ոտքով ճանապարհորդելիս։ Բացի այդ, ես ֆիզիկապես զգում եմ այն ուժը, որ մեզ տալիս են մեր սարերը։

Արարատ բարձրանալու համար անհրաժեշտ է նախապես՝ մոտ մեկ կամ կես տարի առաջ գրանցվել, քանի որ գրանցումն ավարտվել է մոտ մեկ ամիս առաջ։ Այդ մեկ ամսվա ընթացքում մարզումներ են տեղի ունենում՝ մի քանի անգամ բարձրանում են Արագած, անցկացնում կլիմայական մարզումներ։ Դրանից հետո գալիս է մեկնելու երկար սպասված օրը։

6bc4426e-1a1c-46d7-83b2-d48f52797539.jpg (669 KB)

Վրաստանո՞վ պետք է ճանապարհորդել

Մենք մեր ճանապարհը սկսեցինք Հայաստանից և անցանք Վրաստանով, թեև դա բավականին մեծ շրջանց էր, որը տևեց մոտ 8 ժամ մինչև վրաց-թուրքական սահմանը։ Բայց մենք օգտվեցինք առիթից և տեսանք նաև Կարսն ու Անին։

Սկզբում Կարսը գունեղ քաղաքի տպավորություն է թողնում, քանի որ բազմաթիվ շենքեր պատված են գունավոր ներկերով: Չնայած քաղաքը ցածրահարկ է և փոքր՝ մենք հաշվեցինք առնվազն 20 մզկիթ, այդ թվում՝ հայկական եկեղեցին, որը վերածվել է մզկիթի։ Բնականաբար այն առանց խաչի էր։ Կարսի բերդն ինքնին փակ էր այցելությունների համար և հնարավոր է, որ դա անվտանգության նկատառումներով է եղել։ Վերադարձի ճանապարհին ես հնարավորություն ունեցա լինել քաղաքի ստորին հատվածում և տպավորությունն ամբողջովին այլ էր։ Սև կամ կարմիր տուֆից կառուցված մեկ-երկու հարկանի տները այնպիսի զգացողություն էին տալիս, կարծես Գյումրիում լինեիր։ Բնությունը նույնպես նման է։

Անիի ավերակները բազմաթիվ զբոսաշրջիկների համար շարունակում են մնալ որպես գրավչության կենտրոն, ընդ որում՝ նրանց մեծ մասը հայեր չեն։ Շինությունների «թուրքական ծագման» մասին մեծ քանակությամբ ցուցանակներ են տեղադրվել։ Միայն հայկական եկեղեցիների վրա է, որ գրված չէ «թուրքական ծագման մասին», սակայն նշված չէ նաև հայկականը։ Մտածող մարդու մոտ դա դիսոնանս է առաջացնում. ինչպե՞ս կարող էին «թուրքական» քաղաքում հայկական եկեղեցիներ հայտնվել։ Սակայն Թուրքիայի իշխանություններին նման «մանրուքները» չեն հետաքրքրում։

Եվ վերջապես՝ Արարատ...

Հաջորդ առավոտ մեքենաներով գնացինք դեպի ստորոտ, բայց հակառակ կողմից։ Մեկ այլ տեսանկյունից Արարատն այլ տեսք ունի, բայց ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե թուրքական կողմից այն գեղեցիկ չէ։ Այնտեղից, որտեղից մենք բարձրանում էինք՝ Սիսը (Փոքր գագաթ) կիսով չափ թաքնված էր Մասիսի (Մեծ գագաթ) հետևում։ Հնարավոր է, որ դա սովորության կամ պիտակի հարց է։ Բայց, միևնույն է, նույնիսկ թուրքական կողմից Արարատը վեհ է։

Հետաքրքիր է, որ հայերին թույլատրվում է բարձրանալ գագաթ միայն տեղացի ուղեկցորդների, հիմնականում քրդերի ուղեկցությամբ։ Այլ օտարերկրացիների համար սա պարտադիր պահանջ չէ։ Ի դեպ, կար մի ժամանակաշրջան, երբ թուրքական իշխանությունները հայերին ընդհանրապես արգելում էին բարձրանալ լեռը։

Յուրաքանչյուրն անձամբ է կրում իր անձնական իրերով ուսապարկը։ Երկրորդ ուսապարկը, որը պարունակում է քնապարկ, ձիերն են տեղափոխում մինչև գիշերակացի վայրը։ Առաջին ճամբարը գտնվում է 3200 մ բարձրության վրա։

Առավոտյան բարձրացանք դեպի երկրորդ ճամբար՝ 4200 մետր բարձրության վրա և հանգիստ ունեցանք մինչև կեսգիշեր։ Մոտ կեսգիշերին սկսվում է բարձրացումը դեպի գագաթ։ Քայլեցինք մոտ 5 ժամ։ Մինչև 4200 մետր բարձրանալը բավականին հեշտ է։ Գիշերով քայլելը ավելի բարդ է, հատկապես այն պատճառով, որ ես ինձ լավ չէի զգում, իմ մոտ լեռնային հիվանդություն էր սկսվել (կապված է օդում թթվածնի պակասի հետ, որն առաջանում է մեծ բարձրության վրա)։ Անկեղծ ասած՝ դժվարությամբ էի քայլում։ Բայց մեզ բախտ ժպտաց, քանի որ եղանակը լավն էր։ Գիշերը անձրև էր եկել, ինչը փխրեցրել էր Արարատի գագաթի ձյունը։ Մենք պլանավորել էինք քայլել «կոշիկներով» (կատվաթաթիկներով), բայց անձրևի շնորհիվ ստիպված չեղանք հագնել դրանք։

Լեռնային հիվանդությանը գումարվեց նաև մրսածությունը, որի հետ բախվեցի, երբ գիշերը առաջին ճամբարում հիանում էի Արարատի վրայով անցնող խելահեղ գեղեցիկ Ծիր Կաթինով։

e762a6fe-fecf-4b8c-94cf-4713565ed089.jpg (1.49 MB)

Ինչպիսի՞ն են գագաթին հասնելու վերջին մետրերը

Սա իսկապես ամենակարևոր մասն է։ Երբ լուսացավ՝ երևաց գագաթը, ճանապարհը դարձավ քարքարոտ և ձյունածածկ հատվածներով, իսկ հետո միայն ձյուն էր։ Պետք է խոստովանեմ, որ անհանգստանում էի, որ վերելքը կարող է այնքան հեշտ լինել, որ հիասթափություն կառաջացնի։ Բարձրության տարբերությունը մեծ է, սակայն ճանապարհը բավականին հարթ է՝ բազմաթիվ շրջադարձերով։

Եվ այնուամենայնիվ, ես սխալվում էի։ Արդեն գագաթնակետին մոտենալիս ես ճնշված էի զգացմունքներով։ Զգացմունքներ այնքան ուժեղ էին, որ մի քանի րոպե ես նույնիսկ չէի կարողանում բառ արտաբերել. Արարատը հատուկ նշանակություն ունի մեզ բոլորիս համար…

Սովորաբար Երևանը տեսանելի է Արարատի գագաթից։ Այս առումով մենք անհաջողակ էինք, հովիտը ծածկված էր խիտ մառախուղով և մեր մայրաքաղաքը չէր երևում։

Մարիամ Լևինա